Էջ:Նոր-Ջուղայի դպրոցները.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Դ․

Նոր-Ջուղայի դպրոցները էջ 17.png



1840-ական թուականներին Ջաւայում գտնւող Նոր-Ջուղայեցի վաճառականների թւում յառաջադէմ է լինում և Մարգար Սուքիասեանը, որ նշանաւոր կալուածատէր է լինում Ջպարայում։

Սա նոյնպէս իր բարեգործութեամբ յայտնի անձնաւորութիւն է լինում ժամանակին և 1853 թուին առաջնորդ Թադդէոս արք-եպիսկոպոսի յորդորներովը մի դպրոց է բաց անում Նոր-Ջուղայի Յակովբջանեանց թաղի ս․ Ստեփաննոս եկեղեցու բակումը (Սամեան դպրոցի տեղը), որ նոյնպէս երեսուն տարի պահւում է որպէս առանձին դպրոց և ժամանակի պահանջներին համապատասխան կրթութիւն մատակարարում։

1854 թուին Թէհրանաբնակ Ալէքսանդրապօլցի աղա-Կարապետ Սառաֆեանց վաճառականապետը առաջնորդ Թադդէսս արք-եպիսկոպոսին տուած մի գրաւոր խոստման համաձայն, փափագ է յայտնում հազար թուման կտակել Ամենափրկչեան ս․ վանքում 12 որդեգիր երեխաների համար մի դպրոց բանալու, ուր պիտի աւանդուէին հայերէն, պարսկերէն, ռուսերէն, և ֆրանսերէն լեզուներ։ Այս խոստումնագիրը հաստատւում և վաւերացնւում է Թէհրանի Ռուս․ դեսպանատան կնքով և յանձնւում ԱմենափրկչեաՆ ս․ վանքին։ Սակալն կարճ միջոցից յետոլ աղա-Կարապետը սնանկանում է և խոստումը մնում միայն խոստում։