Էջ:Նոր-Ջուղայի դպրոցները.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— 27 —

նուամենայնիւ, նա չէ մոռանում եղածի մի մասը կտակել ս․ Կատարինեան օր․ դպրոցին և միւս մասն էլ՝ դարձեալ Նոր-Ջուղայում հիմնուելիք մի Հոգևոր դպրոցի։

Մանուկ Յորդանանեանը մեռնում է 1879 թուին, 79 տարեկան հասակում։

1892 թուին նորեկ առաջնորդ Եսայի արք-եպս․ Աստուածատրեանը վճարելով Ազգ․ Կեդրոնական դպրոցի պարտքը, աւարտում է նաև նոյն դպրոցի հսկայ շինութիւնը և ստորին դասարաններում հնուց մնացած գրաբար հայերէնի տեղը մտցնում մայրենի լեզուի դասաւանդումը։

Յետոյ զգալով ժամանակի պահանջները, և քաջ ըմբռնելով որ Մանուկ Յորդանանեանի կտակած գումարի տոկոսներովը ս․ Կատարինեան օրիորդաց դպրոցը երկար ժամանակ չէ կարող իր գոյութիւնը պահպանել, ուստի նիւթականապէս միացնում է նրան Ազգ․ Կեդրոնական դպրոցի հետ և անուանում «Նոր-Ջուղայի ազգային երկսես․ դպրոցներ»։

Այս միացման բարերար հետևանքն է լինում այն, որ խառն եկամուտից հնարաւորութիւն է տրւում մտցնել Օրիորդաց դպրոցում նոր առարկաներ և աւելացնելով նոր ուսուցիչներ, աշխատել ուսման մակերևոյթը որոշ չափով հաւասարեցնելու տղայոց դպրոցի հետ։

Մինչև 1898 թիւը ս․ Կատարինեան օր․ դպրոցի աշակերտուհիներն հետզհետէ այնքան աւելացած են լինում, որ ինչքան էլ մեծ սենեակներն երկուսի են դարձնում, ինչքան էլ այս ու այն անկիւնու մ նոր սենեակներ աւելաց-