Jump to content

Էջ:Նոր-Ջուղայի դպրոցները.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— 28 —

նում, դարձեալ հնարաւորութիւն չէ լինում բոլորին ամփոփել միևնոյն դպրոցում։ Ուստի յարմար է դատւում օրիորդաց դպրոցին կից՝ ս․ Յովհաննու եկեղեցու բակի սենեակներն էլ ծառայեցնել դասարանների։ Բայց դարձեալ հնարաւոր չէ լինում, կարգապահութիւն չէ պահպանւում, դասախօսութեան համար անյարմարութիւններ են լինում, իսկ տաք եղանակին ուղղակի անտանելի դառնում:

Այսպէս ուրեմն, դաստիարակութեան պահանջները, որ այժմ բաւական փոխուած և բարդուած էին, պահանջում էին իրենց որոշ յարմարութիւնները, որոնց անհրաժեշտ էր գոհացումն տալ։ Եւ ահա 1899 թուին Հոգաբարձութեան նախաձեռնութեամբ և առաջնորդ Մաղաքիա եպս․ Տէրունեանի ջանքերով բացւում է մի հանգանակութիւն, որին բացի Նոր-Ջուղայեցիներից, նպաստում են նաև Հնդկահայերն ու Ջաւահայերը և հաւաքւում է 4000 թումանաչափ մի գումար։[1]

1900 թուին, Մանուկ Յորդանանեանի հիմնած դպրոցի 42-րդ տարում, կառուցւում է այժմեան «Ս․ ԿԱՏԱՐԻՆԵԱՆ 0ՐԻՈՐԴԱ8 ԴՊՐՈՑԸ», որի դահլիճում փակցնւում է մի մարմարեայ արձանագիր Մանուկ Յորդանանեանի անունով, որպէս յիշատակ նոյն դպրոցի նախկին հիմնադրի։ Իսկ Օրիորդաց նախկին դպրոցը իր ամբողջ կազմով, իր բոլոր սարք ու կարգով Կուսանաց վանքի նկուղներից փոխադրւում է այս նոր կառուցուած առանձին դպրոցը։

  1. Հնդկաստանի, Ջաւայի և Բրմաստանի նպաստները հանգանակւում են Տէր Պսակ խաչ․ քահ․ Յակովբջանեանցի ձեռքով։