Էջ:Նոր-Ջուղայի դպրոցները.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

— 43 —

թեամբ։ Գ․-Քանանեան Դպրոցը միշտ պիտի պահպանէ իր ինքնուրոյն գողութիւնը։

է)․ Գէորգ-Քանանեան Դպրոցը ընդ միշտ անփոփոխ պահելով իր անունը, գտնուելու է ազգիս Վեհափառ Կաթուղիկոսի և Թեմական Առաջնորդի հսկողութեան և հովանաւորութեան տակ, բայց կառավարուելու է ընտրած Հոգաբարձական մարմնի ձեռքով։

ը)․ Հոգաբարձական մարմինը բաղկացած պիտի լինի ութը (8) անդամներից, որոնք պիտի ընտրուին Նոր-Ջուղայի եկեղեցիների ծխականների կանոնաւոր ժողովում, որ կայանալու է Թեմական Առաջնորդի նախագահութեամբ։

թ)․ Հիմնադիր տիկին Վառվառէ Քանանեանը պատուաւոր Հոգաբարձուհի է Գ․-Քանանեան Դպրոցի։

ժ)․ Տիկին Վառվառէ Քանանեանը իրաւունք ունի ընտրել և նշանակել Փոխ-Տեսուչ Գ․-Քանանեան Դպրոցի համար՝ իւր և դպրոցի Հոգաբարձութեան փոխադարձ համաձայնութեամբ, իսկ նրա մահուանից յետոյ՝ Կտակակատարների և Հոգաբարձութեան։

ժա)․ Ի նկատի ունենալով, որ Գէորգ-Քանանեան Դպրոցը բնականաբար շատ մօտ կըլինի Հիմնադրի սրտին, Հոգաբարձութիւնը իր պարտքը կըհամարի միշտ խորհրդակցել նրա հետ այն ամեն կարևոր խնդիրների մասին, որոնք կարող են նպաստել Գ․-Քանանեան Դպրոցի բարեկարգութեանն և յառաջադիմութեանը ըստ ուսումնականի և ըստ տնտեսականի։

ժբ)․ Հոգաբարձութիւնը ընդհանուր լինելով Նոր-Ջուղայի երկսեռ դպրոցների համար իւրաքանչիւր ուսումնական տարավերջին, ինչպէս Գէորգ-Քանանեան Դպրոցի, նոյնպէս Ջուղայի միւս Դպրոցների հաշիւները պիտի տպագրի