Jump to content

Էջ:Նոր-Ջուղայի դպրոցները.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— 44 —

և ներկայացնի Ազգիս Վեհափառ Հայրապետին, Առաջնորդին և հասարակութեան ի քննութիւն: Այդ հաշուի հետ միասին Հոգաբարձութիւնը պիտի ուղարկէ Գ․-Քանանեան Դպրոցի մանրամասն հաշիւները և ուսումնական տեղեկագիրը տիկին Վառվառէ Քանանեանին։

ժգ)․ Առաջնորդական Փոխանորդ և Դպրոցների Վերատեսուչ Տ․ Բագրատ Վարդապետ Վարդազարեանը լինելու է ներկայացուցիչ Հիմնադրի կողմից և ունենալու է ձայն Հոգաբարձական ժողովում, իսկ նորա բացակայութեան ժամանակ, հիմնադիր տիկին Վառվառէ Քանանեանը իրաւունք ունի ներկայացուցիչ ընտրել Հոգաբարձութեան անդամներից մէկին և կամ որ և է ձեռնհաս անձին Ջուղայից։

ժդ)․ Գէորգ-Քանանեան Դպրոցը, ինչպէս և Ջուղայի միւս դպրոցները միշտ դրուած պիտի լինին ազգային զօրեղ հիմքերի վերայ և կազմակերպուած ժամանակակից մանկավարժական պահանջների համաձայն։

ժե)․ Գէորգ-Քանանեան Դպրոցը հետզհետէ վերածելով միջնակարգի, ծրագրի մէջ (բարձր դասարաններում) պիտի մտցնել գործնական գիտութիւններ (արհեստագիտական, առևտրական, և երկրագործական բաժինով տեղական պայմանների համաձայն)։

ժզ)․ Գէորգ-Քանանեան Դպրոցում, ինչպէս և Ջուղայի միւս դպրոցներում, Հայոց լեզուն, Հայոց պատմութիւնը, Հայոց գրականութիւնը և Հայոց եկեղեցական պատմութիւնը անհրաժեշտ առարկաներ պիտի լինեն։

ժէ)․ Գ․-Քանանեան Դպրոցում բոլոր առարկաները պիտի դասախօսուեն Հայոց լեզւով, բացի օտար և Պետական լեզուներից։

ժը)․ Ն․-Ջուղայի դպրոցները կունենան մի ընդհանուր