Էջ:Նոր-Ջուղայի դպրոցները.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— 49 —

մէջ գտնուած համեստ և պարկեշտ ընտանեաց յանձնել ի
պահ, քան թէ աւելի ևս ծախսելով գիշերօթիկի մէջ պահել․․․․․․․»։



Մաղաքիա եպիսկոպոսը իր հանգանակած հազար թուման գումարը ապահովեցնում է և Վանքի գաւթում փակցնում «Հոգևոր դպրոցի» անունով մի արձանագիր, ապագայում նման մի դպրոց բանալու յուսով, իսկ ինքը հեռանում Նոր Ջուղայից։

1901 թուին Ազգ․ երկսեռ դպրոցների Հոգաբարձութիւնը բարձր դասարանների աշակերտներին դրսի ազդեցութիւնից իսպառ հեռացնևլու նպատակով, Ազգ․ Կեդրոնական դպրոցի երկրորդ յարկի սենեակներումը բաց է անում 14 հոգուց բաղկացած մի գիշերօթիկ դպրոց, որ երկու տարի միայն տևելուց յետոյ աշակերտների սակաւութեան պատճաոով փակւում է։

1907 թուին Հոգևոր Իշխանութիւնը Ազգ․ երկսեռ դպրոցների Հոգաբարձութեան հետ միասին Մաղաքիա եպիսկոպոսի հանգանակած և ապահովացրած գումարի տոկոսները միացնելով Մանուկ Յորդանանեանի նոյն նպատակով նախապէս կտակած դրամագլխի տոկոսին, որոշում է բաց անել Հոգևոր գիշերօթիկ դպրոց, բացառապէս գաւառներին զարգացած քահանաներ և ուսուցիչներ տալու դիտաւորութեամբ։

Սակայն, որովհետև Վանքումր յարմարաւոր չըկար, ուստի նոյն Հոգևոր գիշերօթիկ դպրոցը զետեղւում է Ազգ․ Կեդր․ դպրոցի երկրորդ յարկումը, ուր մի անզամ ևս գիշերօթիկ դպրոցի փորձ եղել էր արդէն բարձր դասարանների աշակերտութեան համար։ Այսպէս 1907 թուին 20