Jump to content

Էջ:Նոր-Ջուղայի դպրոցները.djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ՆՈՐ—ՋՈՒՂԱՅԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


«Առաւօտ կանուխ Հայի երեխայք
Դպրոց են վազում զուարթ ու արագ,
Հլու, ուշադիր սովրում են համար,
Պատրաստում աննիւթ գանձ ագզի համար։
Բթամիտ տղայ Հայ շա՜տ տեսած կաս,—
Ի՞նչ է մեզ պակաս»։
ԳԱՄԱՌ—ՔԱԹԻՊԱ







Ա․


ՆՈՐ — ՋՈՒՂԱՆ հիմնարկութեան տարիներից սկսած ունենում է դպրոց։ Առաջին դպրոցը հիմնւում է Ամենափրկչեան Ս․ Վանքում և առաջին ուսուցիչը լինում է նոյն վանքի առաջնորդ Խաչատուր Կեսարացին։ Սրանից յետոյ, միմեանց յաջորդում են ուսուցչութեամբ Դաւիթ և Ստեփաննոս եպիսկոպոսները և Կոստանդ դպիրն։ Վերջինիս ժամանակուայ աշակերտների թիւը հասնում է 250–ի։ Սրա ժամանակը Նոր—Ջուղայի ոսկեդարն է լինում վաճառականութեան տեսակէտից, ուստի երևելի իշխաններն ու վաճառականներն անհրաժեշտ են