Ժ․
1889 թուից սկսած «Բրիտանական և Արտաքին Աստուածաշնչի ընկերութիւնը» Նոր-Ջուղայում բաց է անում մի ճոխ գրավաճառանոց, հարաւային Պարսկաստանին Սուրբ-Գիրք մատակարարելու նպատակով հաստատուած։[1]
Շնորհիւ սոյն Գրավաճառանոցի, Սֆահանի նահանգի ամենահեռաւոր գաւառներում ու խուլ անկիւններում անգամ տարածուած է այսօր Աստուածաշունչն, Սաղմոսն և Աւետարանը, գլխաւորապէս Հայերէն ու Պարսկերէն լեզուներով։
Մինչև 1893 թիւը Նոր-Ջուղայի Ազգ․ երկսեռ դպրոցները ոչ միայն ուսումն էին ձրի աւանդում աշակերտ-աշակերտուհիներին, այլ բոլոր դասագրքերն ևս ձրի մատակարարում։ Գիրք գնելու մասին ո՛չ ոք գաղափար չունէր։
Առաջնորդ Եսայի արք-եպս, Աստուածատրեանը փորձում է Կեդրոնական դպրոցի դասագրքեր պարունակող սենեակը դարձնել Գրավաճառանոցի և առաջին անգամ յայտարարում է, որ այսուհետև աշակերտ-աշակերտուհիները պարտաւոր են իրենց հարկաւոր դասագրքերը փողով գնել։
Դասագիրք գնելու սովորութիւնը հետզհետէ ընդու-
- ↑ 1878—1889 թիւը նոյնպէս յիշեալ ընկերութիւնը գոյութիւն է ունենամ Նոր-Ջուղայում, սակայն չի ունենում առանձին գրավաճառանոց։