Jump to content

Էջ:Նոր-Ջուղայի դպրոցները.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վարդապետը, որ բազմաթիւ, գրաւոր աշխատութիւններ ունի, Աստուածատուր վարդապետը, որ կ․ Պօլիս գնալով, պատճառ, է լինում ալնտեղի գրական շարժման, Ստեփաննոս ու Ոսկան վարդապետները, որոնք մեծ ջանք են թափում Հայկական տպագրութեան գործում։ Վերջապէս այս դպրոցի աշակերտներից են լինում և Սիմէօն, Աղէքսանդր ու Յակովբ կաթուղիկոսները։[1]

1710-ական թուականներին Մովսէս առաջնորդն աւելացնում է և ուրիշ երկու դպրոցներ, մէկն Մուրադեանց ս․ Յակովբայ Եկեղեցում և միւսը ս․ Ստէփաննոս եկեղեցում, որոնց մասին ո՛չ մի տեղեկութիւն չկայ։

1750 թուին Հնդկաստանի Մադրաս քաղաքի բնակիչ աղա-Պետրոս Ոսկանեան Նոր-Ջուղայեցի երևելի իշխանն 26,500 ռուփի է կտակում Նոր-Ջուղայի մէջ մի դպրոց հիմնելու, ուր պիտի դասախօսուէր հայերԷն, պարսկերէն և լատիներէն։ Սակայն այն ժամանակուայ թէ՛ Հնդկաստանի և թէ՛ Պարսկաստանի խառն հանգամանքները արգելք են հանդիսանում բարերար աղայի նպատակը իրագործելու։

1825 թուին պ․ Ջօզէֆ Վօլֆ անունով մի անգլիացի գալով Նոր-Ջուղա, կամենում է իր ծախքով մի դպրոց բանալ, յատկապէս հայ երեխաներին կրթութիւն և լուսաւորութիւն տալու, սակայն սրա բարի դիտաւորութիւնն ևս խափանւում է քաղաքական ինչ-ինչ աննպաստ հանգամանքների շնորհիւ։

  1. «Բազմավէպ» 1904 թ․ էջ 361։