ցույց տվող որոշ կապերի հետ կատարում են վերաբերության անոլղղակի խնդրի պաշտոն։ Օրինակներ`Այդ մասին շատ է խոսվել։ Այս առումով շատ զրուցեցինք։ Այս կապակցությամբ դեռ պիտի մտածեք։
Խնդիրները ցույց են տալիս գործողության և եղելության հետ կապված առարկաներ, իսկ պարագաները՝ հանգամանքներ և հատկանիշներ։ Հանգամանքն ու հատկանիշները կարող են լինել տեղի, ժամանակի, ձևի, չափ ու քանակի, պատճառի, նպատակի, միասնության, պայմանի, հիմունքի, հակառակ հիմունքի (զիջման)։ Պարագաները լրացում-լրացյալի կապակցություն են ստեղծում ոչ միայն բայի, այլև հատկանիշ ցույց տվող բառերի՝ համապատասխան ածականների, մակբայների հետ. այն տարբերությամբ, որ բայերի վրա դրվելիս պարագաները դառնում են ինքնուրույն անդամ (Արագ է քայլում), իսկ հատկանիշ ցույց տվող բառերի վրա՝ ոչ. հատկանիշ ցույց տվող այդ բառերը միասնաբար են կատարում համապատասխան պարագայի շարահյուսական պաշտոն (Չափազանց արագ է քայլում)։
Տեղի պարագան ցույց է տալիս գործողության-եղելության կատարման տեղը և պատասխանում է ո՞ւր , որտե՞ղ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ, որտեղի՞ց, որտեղո՞վ... հարցերին։ Ըստ արտահայտման ձևի՝ տեղի պարագան լինում է երկու տեսակ՝ հոլովական՝ բառական և կապական: Հոլովականն այն է, երբ տեղի պարագան դրսևորվում է բառաձևի (բառերի միջոցով)՝ քաղաքում, մի քանիսում, իսկ կապական երբ տվյալ շարահյուսական պաշտոնն արտահայտվում է որևէ հոլով ու համապատասխան կապով (բաժակի մեջ, սեղանի վրա)։
Տեղի պարագան արտահայտվում է՝
1) Գոյականով, որն էլ՝
ա) Տրականով. Սեղանին դրված է ծաղկեփունջը։ Ճանապարհին կանգնած է մի անծանոթ մարդ։ Ծառի ճյուղին երգում է դեղձանիկը։
բ) Հայցականով. Երեխաները անտառ գնացին։ Զորքը շարժվեց դեպի Բեռլին: Չեխոսլովակիա ժամանեցին գիտաժողովի մասնակիցները։
դ) Բացառականով. Ուսանողները վերադարձան Մոսկվայից: Մենք նամակ ենք ստանում շատ երկրներից՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Անգլիայից...