Jump to content

Էջ:Շուշանիկ Կուրղինյան - Արշալոյսի Ղօղանջներ Պրակ Ա.pdf/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԵՆՔ ԷԼ ՄԻԱՆԱ՜ՆՔ.

Էս փո՛ւչ աշխրքի դարդն ու բալէն
Հերիք մեր ուսին իւր բեռը ջարէ.
Աղի արցունքն էլ անդադար լալէն
Հերի՛ք աչերիս ցոլքերը մարէ:

Էս բե՛տ օրէնքին հերիք ղուլ-ղուրպան
Էղնին մեր գարնան ալ-կանաչ օրեր,
Ու չորս պատի մէջ մոռցւած, անպաշտպան
Հերի՛ք մեր դիմաց փակուեն բաց` դռներ:

Ա՛րի, քուրիկ ջա՜ն, ձէն տանը աշխրքին,
Մեր ընկերներին թեզ ոտքի հանենք.
Էս սև, դարաքաշ, անվայել կեանքին
Մի ելք, մի ուղիղ ճամբայ բաց անենք:

Ա՛րի, քուրիկ ջա՜ն, մենք էլ միանանք,
Էն մենծ, սուրր կռուին էղնինք մասնակից.
Հերիք շղթայուած ու դերի մնանք
Դուման մտքերով, շշմած զրկանքից:

Թող էն բախտաւոր մեր տղայ մարզիկ
Շատ չհպըրտնան, որ առաջ անցան,
Էնոնք առանց մեզ, հաւատա, քուրիկ,
Թեզ տեղ չե՛ն հասնի—կ՚ընկնեն ցիրուցան...

Էրթա՜նք, քուրի՜կ ջան, անվա՜խ, միասին
Մեր արդար դատին զոհած տմեն բան.
Էն ազատ կեանքի սրբազան լուսին
Ամենքն են հաւսար՝ կռուողը արժան...

28