Jump to content

Էջ:Շուշանիկ Կուրղինյան - Արշալոյսի Ղօղանջներ Պրակ Ա.pdf/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թարմ ուղեղներից—հաւատողների
Կոփանքի սալը—և խաչդ՝ աւա՜ղ...
Ահա մեր խաչը—սև սիւնը անարգ,
Փրկութեան համար հանուած Գողգոթա,
Ահա և ինքը՝ նոր լոյսի զաւակ,
Որ ազատութեան հարթում է ճամբայ...

Բքաշունչ քամին վշտից կարկամած
Ոռնում է, ճչում. իւր պաղ թևերով
Ծեծկում է թմբին, կոյտերի սառած
Փշրանքը արնոտ գուրգուրում լալով...

27