Jump to content

Էջ:Շուշանիկ Կուրղինյան - Արշալոյսի Ղօղանջներ Պրակ Ա.pdf/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լսո՞ւմ ես դրսից ներդաշնակ երգի
Աղմուկն յաղթական,
Նա է ցուցարար իմ ընկերներից՝
Քո դատը մահուան:
Շուտով կը պոռթկայ այն լոյս աշխարհում
Ահռելի մի դէպք՝
Եւ դո՛ւ, ո՜վ շղթայ, կը մնաս անտէր,
Մոռացուած, անպէ՛տք...
Կամ թէ դարբնանոց կերթաս կոյտերով
Կուռ սալի վրայ՝
Կը փշրին հոգիդ և դու կը դառնաս՝
Գործիք առօրեայ...
Դէ՛հ, զնգա՛ ուժեղ, որքան ոյժ ունիս
Պինդ հպուի՛ր մարմնիս
Վերջին ցնցումիդ տագնապի թափից
Թո՛ղ հրճուի՝ հոգիս...

63