Jump to content

Էջ:Շուշանիկ Կուրղինյան - Արշալոյսի Ղօղանջներ Պրակ Ա.pdf/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԱԼԱՆԱՒՈՐԻ ԵՐԳԸ.

Զնգա՛... հա, զնգա՛. գալարուի՛ր, ճնշի՛ր
Որքան ոյժ ունիս,
Սևացած, ժանգոտ, պաղ օղակներով
Պինդ հպուի՜ր մարմնիս,
Քամի՛ր արնաքամ իմ ձեռ ու ոտից
Վերջին հիւթն իսպառ,
Ծւատի՛ր սմքած, չորացած կաշուց
Ողջ կեցած պատառ...
Մենակեաց կեանքիս երգերը տխուր
Խեղդի՛ր քո հևքով,
Հիւանդ երազիս ցոլքը խափուսիկ
Մարի՛ր անէծքով...
Զնգա՛... հա, զնգա՛ գիշեր և ցերեկ
Անխափ և անքուն
Մեղսոտ բռնութեան որպէս արժանի
Միա՛կ փրկութիւն:
Զնգա՛ շարունակ, վրդովի՛ր բանտիս
Գիշերուան անդորը,
Սև ժանգ ներկիր վառ կարմիր գոյնով
Արիւնէս ծոր~ծոր.
Ահա՛ նոսրացաւ խոլ աղջամուղջի
Անթափանց խաւար,
Նորածին արփին կապեց երկնքում
Լուսեղէն կամար...
Դէ՛հ, զնգա՛ քիչ է՛լ. քո ստոր փառքին
Մօտ է սև օրհաս՝
Արթնացած կեանքի վես գիտակցութեան
Վառ լոյսն է՝ անսաս:

62