ՅԵՐԿՐԻ ՁԱՅՆԸ
Բարբարոս ուժի անվերջ դավերից
Ավեր է դարձել յերկիրը պարարտ
Նրա այն կրծքին ամեն ավերից
Անեծքն է հնչում կյանքի մեղապարտ։
«Ազգե՜ր միացեք․․․ կուրծքս է խանձվում:
Անտառներ լափող հրդեհից անշէջ.
Արյուն արցունքով հողս է հունցվում
Լացը տարածվում բերրի շերտիս մեջ:
Կարոտ է հոգիս գարնան դալարի,
Ցողազարդ բույսի, յերգին սիրահար,
Խոնջացած դեմքիս ել չեն գալարվի
Խնկաբույր ծաղիկ, թռչուն ոդապար։
Չի յեռում կրծքիս անդուլ աշխատանք,
Գութանի, բահի փայլին եմ կարոտ.
Կարծրացած արյուն դառել է պատանք
Ճնշում է վորպես շղթա ձեռ ու վոտ:
Յես ձեզ կյանք տվի ազատ հյութերից,
Սակայն դուք դառաք ստրուկ, գետնաքարշ՝
Իսպառ խորթացած հարազատ հոգից
Մըտաք լծի տակ հակումներից գարշ։
Յես ձեզ ծնեցի ազատ, ինքնիշխան
Ճնշեցիք իրար անարգ ձեռքերով.
Իմ բարիքներից կոփեցիք շղթան՝
Բռնացաք սրտիս, լեցուն բանտերով։
Էջ:Շուշանիկ Կուրղինյան - Հատընտիր.pdf/27
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված է