Այս էջը սրբագրված է
Իմ բյուր գանձերը ձեզ թողած ավանդ՝
Յես ձեզնից մեկին չեմ զրկել յերբեք.
Բայց դուք անմիտներ, կրծքիս արգավանդ
Սահմաններ դրիք մտքով դյուրաթեք։
Ազգե՜ր միացեք–իմ ազատ կրծքից
Ջնջեցեք իսպառ դավը մարդասպան—
Արիք ինձ մոտիկ, հեռու անեծքից՝
Ազատ ապրելու՝ յես ձեզ ապաստան․․․»
Յով ձայնը յերկրի, վես, խորհրդավոր
Իր ըմբոստ կոչի փողն է հնչում.
Բռնության ուժը սարսափած, մոլոր
Վերջին զոհերով անդունդ և փախչում
1907
39