Jump to content

Էջ:Շուշանիկ Կուրղինյան - Հատընտիր.pdf/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ու պաշարե
Ձեր վշտարեկ ճիչն ու շունչ։
Ով վոր լինիք,
Ուր վոր լինիք՝
Ծեր ու ջահել լծի տակ
Ձեր ճորտ կյանքին—
Տառապանքին
Կա մի անմար արեգակ․
Վոր կռվի մեջ
Պայծառ, անշեջ
Շողն է մաղում հուսաշաղ.
Լոկ կռվողի
Հարթում ուղի,
Ափ հանելով անհապաղ...

1907