Jump to content

Էջ:Շուշանիկ Կուրղինյան - Հատընտիր.pdf/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱԿԱՊԱՏԿԵՐՆԵՐ

Այնտեղ՝ խրախճանք շեն պալատներում.
Վոսկի և արծաթ,
Սեղանը առատ.

Այստեղ՝ սեվ կարիք, ճնշում, լափող սով.
Վորբերի լաց, կոծ,
Քաղցածներ անգործ...

Այնտեղ՝ շքեղ փառք, անարժան պատիվ.
Ձեռքեր արյունոտ,
Խեղճեր մրուրոտ.

Այստեղ կախաղան, աքսոր, բանտ, մտրակ,
Կյանքի սեվ գիշեր,
Տրորված լեշեր...

Այնտեղ՝ փափկասուն, սպիտակ ձեռքեր,
Կյանքից հղփացած՝
Փորեր յուղ կապած.

Այստեղ՝ կոր թիկունք, ձեռքեր կոշտացած,
Արտոնյալների
Բիրտ ույժին գերի․․․

1907

47