նշան խանութներում դադարեցրել են մուրճի հարուածները։ Վստահ եմ, որ այս գեղեցիկ սովորութիւնը գալիս է այն ժամանակներից. երբ արհեստը հայերի մենաշնորհն էր։
Ամենահակասական զգացումները ապրել եմ վերջին հանդիպումների ժամանակ։ Նախ ապշեցուցիչ էր հրաշալի գործերի առատութիւնը։ Շուկայի վարպետները ոչ միայն կաթսաների ու սափորների, պնակների ամենատարբեր ձեւեր ստանում, այլեւ մեծագոյն նրբութեամբ նախշազարդում էին դրանց մակերեսները։
Տարիներ առաջ արհեստների մեծ գիտակ՝ Ռուբէն Պարսումեանի համար բազմաթիւ զարդանախշեր էի նկարել։ Այդ նախշերը հին պղնձեղէնի, յատկապէս Այնթապից բերուած օրինակներից էին ընդօրինակուած։ Պարզուեց որ մեր հաւաքած շուրջ 200 մոթիվներից շատերը այսօր էլ օգտագործւում են։ Նախշերը, նրանց հիմնական տրամաբանութիւնը գրեթէ չի փոխուել, սակայն օգտագործման առատութիւնը անհամեմատ աւելացել՝ նոյնիսկ չարաշահւում է։ Մի պահ թուաց թէ տեղացի վարպետները թուրիստական շուկան գոհացնելու համար զարտուղի, դիւրին ձեւ են գտել եւ շուկան հեղեղել ապրանքով։ Սակայն ականատես եղանք տասնեակներով վարպետների, որոնք մեր աչքի առաջ բարեխղճութեամբ աշխատում էին իրենց գործը։ Բազմաթիւ խանութներ, իւրաքանչիւրում մի խումբ արհեստաւորներ ու աշակերտներ ոչ միայն իրենց ապրուստն են շահում մետաղի հետ լեզու գտնելով, այլեւ (որ ամենակարեւորն է) արհեստը կենդանի պահում ու զարգացնում։ Մեզ սիրով ու ջերմութեամբ ընդունող ու ճանապարհող պղնձագործների մասին աւելի չեմ ուզում գրել, դա առանձին խօսակցութիւն է։ Սակայն պէտք է յիշեմ, որ իրենք մէկ առ մէկ գիտէին Այնթապի անցեալի փառքը կազմող հայ վարպետների անունները՝ Գալէմքեարեաններ, Ասլանեաններ, Պարսումեաններ...։
Տարօրինակ զուգադիպութեամբ Այնթապ այցելութիւնից չանցած 20 օր, Հալէպի ցուցասրահներից մէկում բացուեց թուրք֊սուրիական համատեղ ցուցահանդէս, ուր ներկայացուած էր երկու երկրների արհեստները։ Սուրիական կողմից մի խումբ հայ երիտասարդներ աշխուժացնում էին սուրիական ցուցադրանքը։ Իսկ թրքական պղնձագործութիւնը ներկայացնում էին այնթապցի վարպետները։ Աներկբայօրէն կարելի է վկայել, որ ցուցահանդէսի հրաշալի մասը այնթապցիներու գործերն էին։ Հալէպ եկած 1-2 թուրք վարպետները յատուկ