Էջ:Պատմութիւն հայոց.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

աշխարհիս ՚ի դիցն մեզ պարգեւեալ քան զսիրելեաց բազմութիւն, և այս՝ իմաստնոց արդեօք և հզօրագունից․ զի այսպէս և արտաքուստ ոչ ՚ի վերայ համարձակին խռովութիւնք, եւեկեալքն վաղվաղակի հերքին․ իսկ ՚ի ներքս ոչ զմուտն յումեքէ գտեալ այսպիսւոյ չարութեան՝ հալածեալ լինին։ Արդ՝ զայսպիսի շահ օգտութեան, որ ՚ի բարեկամութենէ լինի, տեսանելով՝ խորհեցայ եւս հաստատուն և խորագոյն զսէրն որ ՚ի միջի մերում է, հաստատել․ զի երկոքեան յամենայն կողմանց ամրացեալք՝ ողջ և անշարժ զտէրութիւն մեր կալցուք։ Եւ այս լինի ՚ի տալն քում զօրիորդդ Հայոց մեծաց, զքոյր քո Տիգրանուհի, ինձ կնութեան․ թէ արդեօք և բարի համարեսցիս դմա, զի թագուհեաց թագուհի լիցի։ Ողջ լեր, թագակից մեր և սիրելի եղբայր»։

Եւ առանց յերկարելոյ զբանս ասացից։ Գայ առաքեալն և կատարէ յաղագս օրիորդին գեղեցկի․