Էջ:Պատմութիւն հայոց.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մակատար․ և ապա վասն որոյ պարգեւ ՚ի նմանէ խնդրեալ՝ համբուրէր զուսսն։

Իսկ վիշապացն բուսումն, կամ կատարելապէս վիշապանալն Բիւրասպեայ, որ ասի, է այս։ Քանզի անբաւ մարդիկ սկսաւ զոհել դիւաց․ մինչեւ տաղտկանալ ՚ի նմանէ բազմութեանն և միաբանեալ ամենեցուն և հալածել, և փախչել նմա ՚ի նախասացեալ լերինն կողմանս․ և ՚ի սաստիկ վարելոյն զնա՝ թօթափեցաւ ամբոխ նորա ՚ի նմանէ։ Յայս վստահացեալ վարողացն զնա՝ հանգեան աւուրս ինչ զտեղեօքն։ Իսկ Բիւրասպեայ ժողովեալ զցրուեալսն՝ յանկարծօրէն հասանէ ՚ի վերայ, վնաս սաստիկ առնելով․ այլ յաղթէ բազմութիւնն, և փախստական լինի Բիւրասպի․ և հասեալ սպանանեն զնա մերձ ՚ի լեառնն, և ընկենուն ՚ի վիհ մեծ ծծմբոյ։