Էջ:Պատմութիւն հայոց.djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

այս է առաջին նորա ասացեալ անբարի բարերարութիւնն։

Այլ քանզի աստեղաբանութեամբ հզօր եղեալ՝ յօժարեցաւ ուսանել և զկատարեալ չարութիւնն․ և այսոքիկ անկարելիք նմա․ քանզի որպէս վերագոյնն ասացաք՝ սովորութիւն ունէր պատրանաց աղագաւ առ բազումս՝ ոչ ինչ ՚ի ծածուկ գործել, և զայնպիսի վերջին և կատարեալ չարութիւն յայտնի ուսանել կարողութիւն ոչ էր։ Հնարի այսպիսում ուսման դառնութեան հնարս,- ցաւս ինչ յորովայնի ունել բաղբաղէր չարաչարս, որ ոչ այլով իւիք, քան թէ բանիւ իմն և անուամբ սոսկալեաւ բժշկիցի, զոր վայրապար լսել ումեք ոչ է կարողութիւն։ Եւ այս սովորեալ, որ զչարութիւնն նիւթէր, ուսուցանէր նմա ՚ի տան և ՚ի հրապարակս․ անկասկած զգլուխն ՚ի վերայ ուսոցն Բիւրասպեայ դնելով և խօսելով յականջսն՝ ուսուցանէր զանբարի արուեստն․ զոր յառասպելին՝ մանուկ սատանայի, ասեն, սպասաւորելով լինէր կա