Էջ:Պատմութիւն հայոց.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
154 Բ

վու, և թէ ՚ի Սպանիացւոց թափեցին զբովսն, ուստի ոսկի և արծաթն հատանի․ և զԳաղատացիս հարեալ ընդ հարկաւ արարին, և զթագաւորութիւնն Ասիացւոց։ Հրեշտակս առաքեալ խնդրէր զդաշնաւորութիւն, զի մի՛ օգնեսցեն Մակեդոնացւոց․ ոչ տալով հարկս, այլ պատարագս միայն ամի ամի հարիւր քանքարոյ։

Այսպէս տիրեալ ամս երեսուն և մի, և յետ նորա Արտաշէս որդի նորա ամս քսան և վեց։ Զսա պայազատէ նորին որդի Արշակ, որ կաչեցաւ Մեծ․ պատերազմի ընդ Դեմետրեայ և որդւոյն Դեմետրեայ Անտիգոնեայ․ քանզի ՚ի վերայ նորա եկն ՚ի Բաբելովն մոկեդոնական զօրու, և պատերազմեալ՝ ՚ի գերութիւն ըմբռնեցաւ․ զոր կալեալ Արշակայ՝ տարաւ ՚ի Պարթեւս հանդերձ երկաթեղէն կապանօք, ուստի և Սիրիպինդէսն կոչեցաւ։ Այլ իմացեալ եղբօր նորին Սիդիացւոյ Անտիոքայ զգնալն Արշակայ՝ գայ ունի զԱսորիս։ Իսկ Արշակ երկոտասան