Էջ:Պատմութիւն հայոց.djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
Բ 155

բիւրու անդրէն դարձեալ, և Անտիոքոս ՚ի սաստիկ ձմերայնւոյն հերքեալ՝ պատահի նմա պատերազմաւ յանձուկ տեղիս, և կորնչի հանդերձ զօրօքն․ և Արշակ տիրէ երրորդ մասին աշխարհիս, որպէս յիրականացն պատմութեանց Հերոդոտեայ է ուսանել ՚ի չորրորդէն, որ յաղագս բաժանելոյ զբոլոր երկիրս յերիս մասունս, և կոչել զոմն Եւրոպէ, և զոմն Լիբիէ, և զոմն Ասիայ, որում և տիրեաց Արշակ։

Գ․ Թագաւորեցուցանել զՎաղարշակ Հայոց աշխարհիս։

Ի ժամանակին յայնմիկ թագաւորեցուցանէ զեղբայր իւր զՎաղարշակ աշխարհիս Հայոց, զհիւսիսի և զարեւմուտս տալով նմա սահմանս։ Սա, որպէս յառաջնում մերում մատենին գրեցաք, այր քաջ և խոհեմ՝ ընդարձակ տիրեաց ՚ի վերայ սահմանաց իւրոց, և կարգս կենցաղականս, որչափ մարթէր, սահմանեաց աշխարհիս․ և նախարա-