Այս էջը սրբագրված չէ
Բ | 167 |
հրամայէ ՚ի նոյն ազգէ խզել․ և նահապետ նոցա զՀայր իշխան մասին յԱտրպատականէ մինչեւ ցՃուաշ և ցՆախճաւան, և նահապետութեան ազգին սա մեծարոյ։ Բայց թէ որպէս կամ ո՛ւր սորա իրք անցին անյիշատակելի, ես ոչ գիտեմ։
Ը․ Երկրորդ թագաւորութեան լինել ՚ի զաւակէ Աժդահակայ Մարաց թագաւորին։
ԲԱՅՑ յետ կարգելոյ զտուն թագաւորին՝ երկրորդ թագաւորութեանն լինէր ՚ի զաւակէ Աժդահակայ, Մարաց եղելոյ թագաւորի, որ այժմ Մուրացեանդ կոչեն։ Քանզի ոչ ասեն նահապետաց ազգին՝ Մուրացեան տէր, այլ Մարացւոցն տէր։ Եւ թողու ՚ի վերայ նորա զամենայն շէնս, որք ՚ի գերութենէն Մարաց։ Եւ յարեւելից կողմանէ, զեզերբ հայկական խօսիցս, կողմնակալս բիւրաւորս զերկուս ՚ի ցեղից տանց նահապետութեանց, զՍիսակեանսդ և որ ՚ի Կադմեայ տանէն, զորոց զանուանսն ՚ի միում ՚ի յառաջագունից ասացեալ ճառիցն կարգեցաք։