Jump to content

Էջ:Պատմութիւն հայոց.djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
166 Բ

ի մայրիս բնակելոյ։ Եւ եթէ առ ցոփս ինչ ոչ ունիցիս՝ և զՁիւնականսդ՝ ամարանոցաց պահակս և ձիւնակիրս, և յառաջադիմութենէ ազատացեալս, որպէս ընտանիք թագաւորաց։

Եւ գունդս և պահապանս դրան արքունի կարգէ զչորս, զմի մի իւրաքանչիւր բիւրովք վառելովք ՚ի նոյն ՚ի հին ՚ի զարմից թագաւորացն՝ որք ՚ի մերոյ նախնւոյն ՚ի Հայկայ, որք բուն ոստանն անուանեալ, որք ընդ ժամանակս ժամանակս ժառանգութիւն ՚ի հարանցն ընկալեալ գիւղս և դաստակերտս։ Իսկ աստ ուրեմն Պարսից թագաւորութեանն, որպէս լսեմ, այլս ոմանս յարուցեալ գունդս և ոստան անուանեալ․ ոչ գիտեմ թէ վասն սպառելո՞յ ազգին առաջնոյ, թէ վասն ընդդիմութեանիրիք արդեօք շկապեալ և ՚ի բաց ընկեցեալ զազգն՝ զայլս ՚ի տեղի նոցա յարուցին գունդս՝ անուամբ արքունի։ Այլ առաջինն հաստատ ՚ի զարմից թագաւորացն առաջնոց․ որպէս և այժմ ՚ի Վրաց աշխարհին, որ Սէփէծուլն կոչի։ Նա և ներքինիս