Jump to content

Էջ:Պատմութիւն հայոց.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
Բ 169

րայի ժառանգեաց զլեառն Մթին, որ է Կանգարք, և զկէս մասինն Ջաւախաց, զԿողբ, զԾոբ, զՁոր, մինչեւ ցամուրն Հնարակերտ։ Բայց զտէրութիւնն Աղոցայ, և զսեպհականութիւնն Տաշրաց կարգէ Վաղարշակ ՚ի զաւակացն Գուշարայ Հայկազնոյ։ Իսկ ընդդէմ լերինն Կաւկասայ կողմնակալ հիւսիսոյ կարգէ զմեծ և զհզօր ազգն, և նահապետութեանն անուն կարդայ բդեաշխ Գուգարացւոց, որ էր լեալ ՚ի զաւակէ Միհրդատայ, Դարեհի նախարարի․ զոր ածեալ Աղեքսանդրի՝ թողու իշխան ՚ի վերայ գերութեանն ՚ի Վերիացւոց ազգացն, զոր էած Նաբուգոդոնոսոր, որպէս Աբիւդենոս պատմէ այսպէս ասելով․ «Մեծազօրն Նաբուգոդոնոսոր, որ ուժգնագոյն էր քան զՀերակլէս, ՚ի Լիբիացւոց և ՚ի Վերիացւոց աշխարհն զօրաժողով լեալ հասանէր և վանեալ վկանդեալ ընդ ձեռամբ նուաճէր․ եւզմասն մի ՚ի նոցանէ յաջակողմն Պոնտոս ծովու տարեալ բնակեցու-