Jump to content

Էջ:Պատմութիւն հայոց.djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
170 Բ

ցանէր։- Եւ է Վերիայն յեզր երկրի յարեւմուտս։ Իսկ ՚ի հովտին մեծի Բասենոյ կարգէ նահապետութիւն զՈրդունին անուանեալ, որ ՚ի զաւակացն Հայկայ։

Իսկ զայր խոժոռագեղ և բարձր և կոպտարանձն և տափակաքիթ, խորակն և դժնահայեաց, ՚ի զաւակէ Պասքամայ, ՚ի Հայկայ թոռնէ, Տուրք անուն կոչեցեալ, որ վասն առաւել ժահադիմութեանն ձայնէին Անգեղեայ, վիթխարի հասակաւ և ուժով, հաստատէ կուսակալ արեւմտից․ և յերեսացն անպիտանութենէ կոչէ զանուն ազգինԱնգեղ տուն։ Բայց եթէ կամիս՝ ստեմ և ես յաղագս նորա անյաջ և փցուն, որպէս եւՊարսիկք վասն Ռոստոմայ Սագճկի հարիւր և քսան փղոց ոյժ ասեն ունել։ Քանզի կարի իմն անյարմար թուէին և նմա երգ բանից վասն ուժեղութեանն և սրտեայ լինելոյն․ որք ոչ Սամսոնի և ոչ Հերակլեայ և ոչ Սագճկին յարմարին այս զրոյցք։ Քանզի երգէին նմա բուռն հարկանել զորձաքար վիմաց ձեռօք, ուր ոչ գոյր