Էջ:Պատմութիւն հայոց.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
Բ 171

գեզութիւն, և ճեղքել ըստ կամաց մեծ և փոքր․ և քերել եղնգամբքն և կազմել որպէս տախտակ, և գրել նոյնպէս եղնգամբք իւրովք արծուիս և այլս այսպիսիս։ Եւյեզեր ծովուն Պոնտոսի դիպեալ նաւաց թշնամեաց՝ դիմէ ՚ի վերայ․ և ՚ի խաղալն նոցա ՚ի խորն իբրեւ ասպարէզս ութ, և սա ոչ ժամանեալ նոցա՝ առնու, ասեն, վէմս բլրաձեւս, և ձգէ զկնի․ և ՚ի սաստիկ պատառմանէ ջուրցն ընկղմին նաւք ոչ սակաւք, և ամբարձումն ալեացն, որ ՚ի պատառմանէ ջուրցն, վարէ զմնացեալ նաւսն բազում մղոնս։ Ո¯հ, կարի է առասպելս, այլ և առասպելաց առասպել։ Բայց քեզ զի՞ է․ քանզի էր արդարեւ սաստիկ հզօր և այսպիսեաց զրուցաց արժանի։

Բայց զկնի դորա հաստատէ զմեծ նախարարութիւնն Ծոփաց ՚ի Չորրորդն կոչեցեալ Հայս։ Այլ և զնախարարութիւնն Ապահունեաց և զՄանաւազեանն և զԲզնունականն ՚ի նոյն զաւակացն Հայկայ․ ՚ի բնակ-