Էջ:Պատմութիւն հայոց.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
14 Ա

զքեզ, այլ և ՚ի վերայ քո աղօթել՝ առ ՚ի լինել քեզ միշտ այսպիսի։

Զի եթէ վասն բանին մեք, որպէս ասի, պատկեր Աստուծոյ, և դարձեալ՝ Առաքինութիւն բանականին է խոհականութիւն, եւ քո յայսոսիկ անհատ ցանկութիւն՝ ապա ուրեմն գեղեցիկ մտածութեամբ զխոհականութեանդ քո վառ եւ բորբոք պահելով զկայծակն՝ զարդարես զբանն․ որով մնաս առ ՚ի լինելն պատկեր։ ՚Ի ձեռն որոյ և զայսորիկ զսկզբնատիպն ասիս ուրախացուցանել, գեղեցիկ և չափաւոր մոլութեամբ յայսոսիկ մոլեալ և զակատեալ։

Առ որով տեսանեմ և զայս, զի եթէ որք յառաջ քան զմեզ և կամ առ մեւք եղեն հարուստք և իշխանք աշխարհիս Հայոց, ոչ ընդ ձեռամբ անկելոց իւրեանց արդեւք գտելոց իմաստնոց զայսպիսեացս հրամայեցին կարգել զյիշատակս բանից, և ոչ արտաքուստ ուստեք այսոցիկ ՚ի ներքս ածել խորհեցան օժանդակութիւնս իմաստից, և զքեզ այս-