Այս էջը սրբագրված է
Ա | 15 |
պիսի այժմ եղեալ ծանեաք, ապա յայտ է ուրեմն, թէ ամենեցուն քան զքեզ նախագունիցն ճանաչիս վեհագոյն, և բարձրագունից արժանաւոր գովութեանց, և յայսպիսիս պատկանաւոր դնիլ յարձանագրութիւնս բանից։
Յաղագս որոյ հեշտաբար ընկալեալ զքո խնդիրդ, աշխատասիրեցայց ածել ՚ի կատարումն․ անմահ ՚ի յիշատակ թողուլ զայս քեզ, և որ զկնի քոյինքն են գալոց ազգք։ Զի և ազգի եւս նախնականի, և քաջ և արգասաւոր՝ ոչ միայն ՚ի բանս և ՚ի պիտանաւոր խոհականութիւնս, այլ և ՚ի մեծամեծ և ՚ի բազում գործս արժանափառս, զոր յիշատակեսցուք ՚ի կարգի պատմութեանս, յորժամ զորդի ՚ի հօրէ ծննդաբանելով ազգաբանիցեմք զբովանդակն։ Իսկ զհայաստանեացս նախարարութիւնս, զամենեցուն զուստն եւ զզիարդն յայտնելով համառօտ, որպէս հաւաստի ՚ի յունականս ոմանս կայ պատմութիւնս։