Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

    Դո՞ւ ինչ տեղից ես խառնվել մեր միջին,
    Քեզ ֆորս անելիս՝ ախր ո՞վ ա տեսել»։―
«Տո ի՞նչ եք ասում», սկսեց խոսիլ։
«Բաս աստված չունի՞ք, որ չեք մտածում,
Թե ես չըլեի, դուք հեչ ձեր օրումն
Սրան կտեսնեի՞ք, որ քեֆ եք անում։
Ե՞ս չի մեշիցը սրան դուս խռկեցի,
Ու թո՛ւշ էս տափը՝ ձեր առաջն արի»։―
    Լավ տեսան, որ էլ ինչպես էր փչում,
    Քեֆըներն էկավ սրա էս խոսքում։
    Արջի անկաջի ծերը կտրեցին,
    Ու բաժին տվին մեր Ալապստրակին։
Յավա մարդի վրա շատ ծիծաղին էլ,
Էլի նրա բաժինն չեն պակսացնել։