Jump to content

Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հո դուս է գալիս։ Ու դու քեզ համար
Էս շվաք տեղը ընկած մուղարար,
Էնքան ես ուտում, խմում, քեֆ անում,
Որ հենց էն ա հա՝ ճաքում ես տրաքում։
Ի՞նչ քո խարջ բան ա էս չորացած խոտն.
Որ չես ուզում, ես էլա գնամ մոտն»։―
    Ա՜խ, ով չի գիտի՝ նախանձոտ մարդի
    Աչքը կրակ ա ու սիրտը լեղի։
    Լավ օրըդ տեսնի, սիրտը կտրաքի,
    Վատդ լսելիս՝ մի թիզ կըեղվի։―