Jump to content

Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԶՂԱՐԻ ՇՈՒՆԸ ՈՒ ՖԻԼԸ

Քուչեքանցովն մեկ ֆիլ էին տանում,
Որ ցույց տան՝ էնպես էր բանն երևում։
Ով չի գիտի ֆիլն հրաշք է մեր կողմերն։
Էսպես եդևիցն հազարն ընկել էր,
Ով բանից փախած՝ հայվարա մարդ էր,
Որդիանց որտեղ մեկ պստիկ շուն էլ
Ռաստ էկավ թե չէ՝ սկսեց հաչել,
Վրա թռչիլ, կոնձալ, բողազը ճռթռել։
Էսպես կռվելով՝ հետը քաշ ընկնիլ։
    «Ա՛չքի լիս՝ կտրի՛ ձենդ ու անսաս կա՛ց։
    Չե՞ս ամաչում՝ որ երեսդ պատռած,
    Քաշ ես ընկել դու, քեզ ու քեզ սպանում։
    Ախր ի՞նչ քո բանն ա՝ տո ջանմ, գյոզմ։
    Չափդ ճանաչես, քո գլուխդ լաս։