Jump to content

Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

    Իսկույն գետնիցը կրակ դուս էկավ,
    Ձորը սար դառավ ծառը բարձրացավ:
        Ջանը դինջացավ։
Աչքը սկսեց չորս կողմը քցել,
Իր բախտի վրա քեֆը քոք անիլ։
Ի՞նչ պատահեցավ. էլ ինձ չի հայտնի։
Աստված բարկացավ մեշին բիրադի,
Բոլոր քամուն՝ թունդ տվեց հրաման,
Ինչքան մեշեք կան, անեն քոքըհան։
    Կատաղած քամիքն վրա թափեցին,
    Սար ու ձոր իրար տվին, ջարդեցին.
    Դող ընկավ մեշեն, ճուխկ ասես, տերև
    Ջախըփուրթ էլան, լցվեցին մեկ խև։
    Ամենն իր սև օրն սկսեց լաց ըլիլ՝
    Բայց երկնքիցը քոմակ չէր հասնիլ։
    Ճուխկ ու կոխք ջարդված, քոք ու տակ ցրված՝
    Միտք արին ծառերն՝ սարի վրա բուսած։
«Երանի՛ նրանց՝ որ ձորի միջին
Ա՜խ՝ դուս են եկել ու էլ դարդ չունին։
Էն սա՛ռն աղբրի, էն հով շվաքի,
Էն կանաչ խոտի, ու սիրուն ծաղկի
Վրեն ու միջումն՝ չորս կողմը բռնած,