Jump to content

Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամենկողմիցը նրա կուշտը բռնած։
Կառեթումն էլ որ չէր նստում փքված,
Հենց իմանում էր, սար ու ձոր չոքած՝
Իրան էին միշտ գլուխ վեր բերում,
Չունքի սաղ քաղաքն նրա հացն էր ուտում։
    Ում լեզուն սուր էր, փորը մեծ ու հաստ,
    Փորըսող նրան գովում ամեն վախտ։
    Մկան պոչի պես կուչ ու ձիգ անում,
    Գլուխը փչում, աչքը թոզ ածում.
    Լիրբ լեզվով նրան երկինքը հանում.
    Իմաստությունը, շնորքն մեծացնում.
    Հոգին հանում ու քիսեն դարդակում։
    Խանի սիրտն էսպես կատվի ձեռի էր,
    Էսպեսի վրա նա քաղցր աչք ուներ։
    Ինչ սհաթի էլ հացն ուտում էին,
    Ծիծաղում վրեն, լափ ածում գլխին։
Բայց ո՞վ չի գիտի, թե փողը ձեռի
Կեխտ ա, ու մեկ օր կըհատնի, կպակսի։
Միլիոնը գնաց վայ տեր կանչելով։
Խանն էլի փորի ֆիքրը քաշելով.
Էլածն էլ տվեց քամուն, ու կերավ.
Ինչ սրտումն ուներ, սատանեն տարավ։