Վազիրությունը ու մեծությունը
Ղոնշուն ունենալն, իշխանությունը
Վաղուց էր խեղճը աքլորին բարձել։
Փորը կարաս, ոռքն էլ ծակ, գլուխն էլ։
Ինչքան էլ ածես, հերիք ե՞րբ կասի,
Վա՜յ նրան, որ փորին կդառնա գերի։
Խեղճ խանի բանը քիչ քիչ շլոր դառավ։
Ձեռը պակսեց ու փողի տուտն հատավ։
Միլիոնն էլ գնաց, զուռնեն էլ, սազն էլ։
Ազիզ բարեկամք՝ հո վաղ հեռացել։
Սառած ջաղացի պես մնաց կանգնած։
Էլ ո՞վ նրա դուռը կգար, կաներ բաց։
Վիզն էլ բարակեց, երկու տակ փորն էլ,
Միս, մորթի, կաշի երեսին կպել։
Էսպես նա իրան կանոն էր շինել,
Երբ մարդ ուզում էր պատճառն հարցնել,
Էն ախն էր քաշում, որ հետը հոգին
Ուզում էր դուս գա, ասում հարցնողին։
«Ով ես աշխարքումն որդու լավություն
Կուզի, թո՛ղ տա նրան շնորք, կրթություն։
Խազին, դոլվաթ կերթան, կփչանան,
Մարդիս իր ուսո՛ւմն կմնա միայն»։―