Որ նա իր բեռը միշտ տուն կտանի.
Թե ուզենա, մարդ ճշմարիտն ասի,
Էշն իմաստուն էր, խոսիլ պետքը չի՛։
Գլուխն էլ շատ հաստ, կողքն ու անկաջն էլ։
Բոլը սուրահի, տեսնողի աչքն էլ
Հետո գնում էր, հենց զգաստ, հպարտ էր։
Հասանի դարդերն ցրվում զռալով,
Մեծ-մեծ անկաջներն թափեթափ տալով։
Սիրուն բոյն ղորդ ա՝ քաշում, մաշում ա՜
Մեր սիրտը, բայց մեջը ոչինչ խեր չկա,
Երբ գոգրեն դարդակ ու ծուծը բարակ
Մարդ չի ճանաչում ո՛չ էշ, ո՛չ քուռակ։
Խելք է հարկավոր։ Պարոն էշն քիչ, շատ
Էստուց էլ ուներ, էլ ի՞նչն էր կիսատ։
Բեռի տակին չէ՛ր բուդուրմիշ ըլում։
Աչքը առաջին, դուզ ճամփեն գնում։
Դբի դեմ գալիս նա շարժում կամաց,
Ինչպես մեծ մարդը իր բաղումն կանաչ։
Անվանի Սադին էնպես է գրում,
Թե ճշմարիտ խելքն էնդում ա մալում,
Որ իմաստունի խրատը լսենք,
Ու բեռի տակին բնավ տնքալ չենք։