Jump to content

Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կտանենք անսաս։ Տեղն ընկած վախտն էլ
Կհամբերենք, գլուխ չենք ցավացնիլ։
    Մեկ անգամ Հասան իշի վրա բազմած՝
    Գնում էր քաղաքն նա երիշ քաշած։
    Մեկ դարվիշ էկավ փետով նրա առաջ։
    Միրուք, մազն սպիտակ։ Մեկ պոպոզ գլխին.
    Հասան տեսավ՝ ձեռն դրեց ճակատին։
    «Բարի օր՝ աչքի լիս»՝ ասեց դարվիշն,
    «Փեղամբարն օրհնի քո ալիշ, վերիշն։
    Էդ քո տակին ի՞նչ էշ ունիս սիրուն»։―
    ― «Դարվի՛շ բաբա՝ իմ մխիթարությունն,
    Ընկերն էս էշն ա, իր գեղեցկությունն
    Խելքովն ավելցրել, ի՛մ սիրտս առել
    Խոնար, հնազանդ, ճամփին վելադ էլ։
    Նոխտեն թողում եմ, իր գլխու գնում
    Ամեն ժամանակ, ու ճամփեն գտնում։
    Չէ՛ թե ես սրան, սա՛ է ինձ պահում։
    Հոգիս էլ ուզեն, կտամ սրա գնում։
    Քսան թուման էլ տան, չեմ ծախիլ սրան»։―
    ― «Թե կուզես, հարիր ես կտամ դրան»։―
    Շատ ուրախությամբ սուրբ դարվիշն ասեց,
    Որ կակղի Հասանն ու ռխին նայեց։