Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հասան ի՛ր իշին՝ իր աչքի լսի
Հետ չէր փոխիլ հեչ, ամա թումանի
Ձենն որ իմացավ, ջանը դող ընկավ։
Փողն ո՞ւմ չի խաբել։ Հասան բոշացավ.
Ի՞նչ պետք է արած։ Ձեռը բարձրացրեց։
Էն ա բարըշիլն էր նա ուզում հենց։
Դարվիշն միտք արեց ու խոսքը փոխեց,
Ուրիշ թահր նրա գլուխը փչեց։
    «Նհախ ասեցի, որ իշիդ ծախես,
    Գիտեմ, որ դրան դու շատ սիրում ես։
    Խեղճդ գալիս ա, աչքիցդ եմ տեսնում,
    Լսի՛ր, ի՛մ որդի՝ տե՛ս, ի՞նչ եմ ասում։
    Շատ կարելի ա էնպես բան արած,
    Երկուսիդ բիրդան հացի հասցրած։
    Ասա՛ ինձ՝ էշդ հեչ գիտի՞ խոսիլ»։―
    — «Հեչ մեկ բառ էլ ա, ի՞նչ պետք է ծածկիլ»։―
    — «Կամ գրել, կարթալ, խելքը բան կտրել,
    Աշխարքի խերն ու շառը ճանաչել»։―
        «Ի՞նչ ես հարցնում»։― «Բաս որ էդպես ա,
    Էդ էշը ուրիշ քյամալի տեր ա։
    Պետք է պատմություն, աշխարհագրություն,
    Լավ գիտենա, ու փիլիսոփություն»։―