Ուր՝ ինչպես պատմեն, ծնվեց Աբրահամ։―
«Հրես է՛ս տեղ ա՛՝ ուխտավորն ասեց,
Մեր իշի նոխտիցն բռնեց, կանգնացրեց։
«Որ Աղեքսանդր Մակեդոնացին
Ջարդեց, հետ ածեց պարսից ղոնշունին։
Էն տեղ էլ՝ Կեսար քաջ հռովմայեցին
Եկավ ու տեսավ, հաղթեց Միհրդատին։
Աչքդ բաց արա՛, որ գլուխդ մտնի»։―
Բայց պատմությունը իշին քյա՞ր կանի։
Ոչ ջուղաբ տվեց, ո՛չ մեկ բան խոսեց։
Շատ բեզարելուցն անկաջներն ցցեց,
Նրա հոր խերին թափեթափ տվեց,
Պոչ ու գլուխ զլեց, ու մեկ կուշտ զռաց
Սուրբ դարվիշն էլ հո՝ միտքը մոլորած,
Չէր կարծում, թե ինչ կա իր առաջին,
Բեղաֆիլ՝ ա՜խ, վա՜յ նալաթ սատանին.
Իշի ոտն առավ մեկ ախմախ քարի,
Բուդուրմիշ էլավ էնպես բիրադի
Ինքը մեկ ղրաղ քյալլի վրա ձգվեց,
Դարվիշն մյուս կողմն՝ ջարդվեց փռվեց։
Պատմությունն էլ գնաց, անիծած ուխտն էլ,
Դարվիշն իշին էր տնքալով օրհնում,