Jump to content

Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ո՞վ կարա պատմիլ ու հարայ հրոց։
Ի՞նչ զարմանք։ Մեքքի անունն ու սերը
Վառել էր նրանց սիրտն, հոգին, փորը։
Բայց էս ի՞նչ էր դեռ, մարդ որ միտք անի,
Թե ո՞վք էին նրանց վրեն բազմած՝ աղի։
Թիվ չկար, համար նրանց ո՞վ կտար.
Իմաստուն ասես, հեքիմ, ուստաքյար.
Աստղաբաշխ ու լավ պատմություն գրող,
Փիլիսոփա ու խաղ, տաղի հանող։
Ջադուբազ ու էլ ղուռումսաղ ասես,
Լեզու գիտացողն թե հեսաբ քցես,
Բանը կհասնի՝ հո տրապիզոն,
Էլ ո՞վ եդ կգա մեր քարվանի քովն։
Դարվիշն էլ լավ օր սրանից ավելի
Երբ ձեռ կքցեր, աշկերտին կրթի։
Մեկը ունքերը ամպի պես կիտած՝
Աշխարքի բհամ գալն էր եդ պատմում.
Մեկը քիթ ու նոթ քացախացրած՝
Լեզվի դուս գալն էր մեկնում, բաց անում։
Թողանք դերձկի ու ջուլհակի զրիցն
Խառադի, բրդի ու աշպազի բրինձն.
Մաշեկարի բիզն, չարվագարի վիզն։