Jump to content

Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

  Լյավ հյաչքը պյռնի՛, մնյա հես ծյառին։
  Մեկ քյեաբյաբ յանենք, հյուտենք լյավ պյապյաթ։
  Մըհյիկ քյնում եմ, տյու քյիտես լյավ վյատ»։
Նա ուշացավ, մյուսն էլ չհամբերեց,
Տրեխը հանեց, մտքումը դրեց.
Որ ծառն վեր ըլի ու ձեռով բռնի։
Ախմախ ֆորսկանը դեռ կիսաճամփի,
Աղավնին թռավ, գնաց իր քեֆին։
Լոռըցու աչքը բաց մնաց, հոգին
Էլ չի համբերեց, ասեղ բարկացած։
  «Տյո չառլամիշ ղյուշ, տյու յոր քու հյունյարն
  Պյանյացնիլ քյիտես, ե՞ս եմ հլե նաչյարն։
  Հոր տյու հետ, պստյիկ տեղյովն կյթռչիս,
  Ձեռս հո՞վ պյռնել, հոր ղոլես փախչյիս»։–
  Ասեց ու զրը՜խկ, ծառի ծերիցը
  Էնպես դրըմփաց, ու իր ջանիցը
  Ձեռքը վերցնիլն, հոգին տալը մեկ ելավ,
  Ու զուռնա մեիդն ենտեղ ձգվեցավ։
  Ինչպես պատահեց։ Աղավնու թևիցն
  Մեկ բմբուլ եկավ, ընկավ վերևիցն
  Լոռըցու բերանն, որ ընկերն եկավ,