Չէին պատահիլ։ Քանի միտքըս գա,
Հոգիս ու մարմինս սարսի ու դողա»։―
«Ախր ի՞նչ է նրանց միտքն ու կամքը,
Որ էսքան մտածեն», հարցրին բարեկամքը։
«Կարելի է՝ թե իրանց աշխարքի հոքսն են միշտ քաշում»։
— «Ա՜խ՝ ի՞նչ եք ասում»։
— «Ուրեմն իրանց հին մեղքն են լաց ըլում»։
— «Ո՛չ, բարեկա՛մք՝ ո՛չ»։
— «Ուրեմն անգին քա՞րն են նրանք պտրտում»։
— «Չէ՛, չէ՛. ի՞նչ ասեմ»։
— «Ուրեմն խելացնո՞ր են, որ չեն զգում,
Խոսում, կամ լսում, բաս ի՞նչ են անում»։―
— «Թո՜ւղթ ― թո՜ւղթ են խաղում»։―