Jump to content

Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՄՈԼԼԱ ՄԱՍՐԱԴՆԻ ՃԱՇԸ

Ճամփեդ բռնի՛, գնա՛, ամեն ծափ տվողի
Առջևն մի՛ պար գալ, ոտդ կդիպչի քարի։

Մոլլա մասրադինն բեհեսաբ չարեց,
Մեկ քոռ կնիկ առավ, հետը պսակվեց։
    Մոլլեն ու կնիկ— վա՜յ քո տղիս տղա՝
    Լսողն չի՛ ասիլ, թե Մոլլեն գիժ ա։―
    Մոլլի փորն սկսեց շուտով ցավ ընկնիլ,
    Կերած, խմածը քթիցն վեր թափիլ։
    Օրն հազար անգամ յա դուս էր գնում,
    Յա տեղը քցում, միջումը պառկում։