Jump to content

Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

    Գլուխն վեր քաշեց, որ տեսնի ո՞վ ա.
    «Աստված բարաքյաթ, խեր տա՛ համեշա»։
Որ չի՛ լսեց անճարն, ջանը դող ընկավ,
Հենց էնպես տկլոր տեղիցն վեր կացավ,
Մեր ախմախ Մոլլին էն քոթակն տվեց,
Որ նախրի իշին կհամարեր էծ։
«Բաս ի՞նչ ասեմ, ի՞նչ․ ինձ մի՛ սպանիլ»։
«Թե ասածդ չանեմ, ինձ մարդ մի՛ ասիլ»։
— Ախմախ, ղուռումսա՛ղ՝ տո Մոլլի կտոր.
Չե՞ս կարող ասիլ ինչպես մեկ ուղվոր.
«Աստված բոլորին ջնջի՛, փչացնի՛»։
Հախ միայն տերը դրանց քոքը կտրի՛։
    «Աստված բոլորին ջնջի՛, փչացնի՛»։
    Բերան անելով Մոլլեն խելացի
    Հենց էն տեղն էկավ, որ մեկ մեռելի
    Նաշն ուսի դրած, որդի, ընտանի
    Բոլոր խալխի հետ գլխներին տալով,
    Տանում էին՝ որ թաղեն՝ սքալով։
    «Աստված բոլորին ջնջի՛, փչացնի»։
Որ չլսեցին խալխն ու գեղըցիք,
Հենց բռնես, մեկ թոփ բիրդան տրաքեց.
Դագաղն վեր դրին, Մոլլեն էլ կանգնեց,