Jump to content

Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Փոքրն էլ ասում էր, պետք է պսակվիմ,
Հարսանիք անեմ, շատն ի՛նձ տուր, տանիմ։
«Շատին շատ, քչին քիչ» Մոլլեն որ չասեց,
Մեծ ախպոր սիրտը երկու թիզ եղվեց։
«Տե՛ս. սուրբ Մոլլեն էլ ի՛նձ ա դրստում,
Էլ ի՞նչ խոսք ունիս, նըհախ տեղն կռվում»։
Ղոյմաղոչում տղա՝ եզանըդ քաշի,
Մոլլի ոտն ու գլուխն ձվի պես ջարդի։
«Ա՛խպեր՝ ի՞նչ ասեմ․ գլուխըս քարը,
Էլ տեղն ասածս՝ քո խերն ու շառը»։―
Տո քո՛փակ՝ տեսար կալ ենք ճոթ անում,
Դու ո՞ւր ես գալիս, մեր մեջն խառնըվում։
Ղրաղովն անց կա՛ց, մեկ բերան ասա՛,
«Աստված բարաքյաթ ու միշտ ձեզ խեր տա»։―
    «Աստված բարաքյաթ ու միշտ ձեզ խեր տա՛»։
    Ասելով գնաց մեկ խելիմ ճամփա։
    Տեսավ. մեկ աժդահա մարդ մեկ տեղ նստած,
    Շորերը հանած, արևկող արած,
    Իր չար թշնամու միսը պոկում ա,
    Բերանը տալիս, որ քիչ դինջանա։
    Քութութ անելով, քուցին անելով
    Ջանը քոս ընկել, զնգներն դուլացել։