Ի՞նչ ծուխ ա մտել քիթդ՝ քեզ դաղում ա։
Տեսար ղուշը նստած՝ գըդակըդ վեր ա՛ռ,
Կուզեկուզ ընկիր դա՛շտ, ու ձոր ու սար։
Ո՛չ ղուշ կփախչի, ո՛ չ դու կթագվիս,
Էս ի՞նչ բերիր դու էս օր իմ գլխին։―
Մոլլի գլուխը հաստ, ու ծուծը բարակ.
Ճամփին էլ կերած էնքան տուր, քոթակ,
Սաղ Ղուռանն փորումն, կարթացող, տեղյակ․
Փեշերն վեր քաշեց, դրեց կռնատակն
Ջարդված ղայլանը ու գզած գդակն.
Փիր ու փեղամբար կանչելով՝ ընկավ
Ճամփեն կուզեկուզ, մեջքը կոտրելով,
Կնկանն, զանքաչին օրհնություն տալով,
Իր հարամ փորն էլ հետն անիծելով,
Հենց մեկ բաղի մոտ հասավ, տնքալով։
Բազմանչին հինգ օր աչքը չէր կպցրել,
Գիշեր ու ցերեկ զարթուն մնացել,
Որ գողը բռնի, հախիցը վեր գա։
Կուզ Մոլլին տեսավ հենց բիրադի նա,
«Էս ա իմ գողս, որ օրը ճաշին
Էսպես վախում ա, գընամ, նրա հոգին
Հանեմ, վեր ածեմ, որ էլ մյուս անգամ