Jump to content

Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

    Բարի լիս տալն էլ ամոթ էր իրան։
    Էս փորձն որ տեսավ, խելքը տեղն էկավ,
    Քիչ քիչ ոտ ու գլուխ նորեց, զուգվեցավ,
    Տեսնողն ականջի տակը քորելով,
    Ուսերն քաշելով, քուցին անելով,
    Տեսավ նրա աչքը որ լիս ա եկել,
    Սկսեց սուփրեն նորեն բաց անել։
    Ինչ տուն որ նրան սըֆթա կանչեցին,
    Հետն էլ շատ ղոնաղ, մեծ մարդիք կային։
    Սուփրեն որ նրանք բաց արին, նստեցին,
    Հաց ու կերակուր առաջներն դըրին։
    Ամենն էլ իր ձեռն ամանին տվեց,
    Փորը հո վաղ էր նրանց անում վեց վեց։
    Աման ու բերան ճամփեն բաց արին.
    Մեր նոր ղոնաղին հըլա մտիկ չարին։
    Քանի շիլափլավն տաք տաք էր դրած,
    Տոլմեն, խաշլամեն, որ դեռ չէր էկած,
    Հանկարծ մեկի աչքն ընկավ նրա վրա.
    Տեսավ որ փեշն է ձեռին բռնել նա,
    Ամանի պռնկին դնում ու ասում,
    «Փե՛շ՝ հաց կե՛ր, քեֆով, ի՞նչ ես վախենում,
    Քեզ են էս պատիվն տալիս էս մարդիք,