Jump to content

Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՉԸՂՐԵԽԸ

(բամբակի հունդը հանելու հաջաթ)

Մեկ քըրդըստանցի անմեղ հայ մշակ
Տուն ու տեղ թողած՝ եկավ մեկ քաղաք,
Որ չըղրեխ քաշի, մի քիչ փող դատի,
Գնա, որ իր խեղճ օղլուշաղն պահի։
    Չըղրեխի անունն էր մենակ լըսել,
    Աչքով չէր տե՛սել, հունարն իմացել։
    Չըղրեխ ու տըրեխ հենց գիտեր մեկ ա,
    Միտքը մոլորված՝ նա քուչա քուչա
    Որ ման էր գալիս, մեկ մարդ ռաստ էկավ։
    Աչքիցն ու ունքից նա չափեց, տեսավ,
    Որ էս օրհնածն իր ատամի խարջ ա։
«Ախպե՛ր՝ քո խոքուն ղուրբան էղնիմ՝ խա՛յ՝
Չըղրեխն՝ որ կըսեն, էս ի՞մալ զատ ա։